Կորոնավիրուսի հուլիսի 1-ի տվյալները Վրաստանում

Հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 980 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 367 058  է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 30 579 թեստավորում, որից 15 598-ը հակամարմինների արագ թեստով, 14 981-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 877 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 352 624 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 5 327:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.2 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.66%, վերջին 7 օրվանը՝ 2.86%: