«Մաղլիվի-Բագեբի» ճոպանուղին կբացվի ապրիլին

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի «Մաղլիվի» շենքը Բագեբի թաղամասի հետ կապող ճոպանուղին վերակառուցման ակտիվ փուլում է: Արդեն տեղադրված են վճարման սարքերը, նորոգված են վագոնները:maghliv

Նախագիծն իրականացնում է «Սաքսպեցտրանս» շինարարական ընկերությունը: Ճոպանուղին կունենա երկու վագոն, որոնցից յուրաքանչյուրը կկարողանա տեղափոխվել 20 մարդ: Այսպիսով, «Մաղլիվի» շենքից մինչեւ Բագեբի թաղամաս հասնելը կտեւի ընդամենը 3 րոպե: Ինչ վերաբերում է ճոպանուղով ճանապարհորդելու գնին, այն կկազմի 1 լարի կամ ավելի պակաս, այս մասին ճոպանուղու վերակառուցման մեկնարկին՝ սեպտեմբերին, նշել էր ճոպանուղին կառուցող ընկերության տնօրեն Գիորգի Մեսխին:IMG_6498

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2018 թվականի ապրիլին:

Ճոպանուղին ՝ որպես հասարակական տրանսպորտ գործում  էր 1982 թվականից 2002-ը:

Լուսանկարները՝ Աննա Թանդարյանի

Թողնել պատասխան