Կոբախիձեն շնորհակալ է առևտրային ցանցերին «ապրանքների էժանացման» համար

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել առևտրային ցանցերին «ապրանքների էժանացման» ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:

Իր գոհունակության մասին նա հայտնել է լրագրողների հարցերին ի պատասխան և հավելել, որ ապրանքների էժանացման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ըստ գների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հանձնարարականների։

«Շնորհակալություն կոնկրետ ցանցերին, որոնք կոնկրետ քայլեր են ձեռնարկել ապրանքների էժանացման ուղղությամբ, ինչը շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է միջնաժամկետ հեռանկարին, ապա խորհրդարանական հանձնաժողովը վերհանել է կառուցվածքային խնդիրներ, որոնց հաղթահարման դեպքում մատակարարման շղթան կկրճատվի, և դա ուղղակիորեն կանդրադառնա գների նվազման վրա։ Սա միջնաժամկետ հեռանկարում աշխատանք կպահանջի, որը նույնպես արդյունք կտա, և մենք ակտիվորեն կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նշենք. մանրածախ առևտրի ասոցիացիայի (Retail Association) հայտարարության համաձայն՝ առևտրային ցանցերը սպառողներին զեղչեր են առաջարկում սոցիալական նշանակության ապրանքների համար։ Կառավարության վարչակազմի ղեկավարի հայտարարությամբ՝ կառավարության և բիզնեսի հաղորդակցության արդյունքում առանձնացված առաջին անհրաժեշտության 15 ապրանքատեսակի համար ցանցերի առաջարկած զեղչերը կարճաժամկետ արդյունք են, իսկ երկարաժամկետ արդյունքի հասնելու համար աշխատանքները պետք է շարունակվեն։