Երեկվա օրը համառոտ. հունիսի 6

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) «Ռուսական կապիտալը և ռուսական կապերը վրացական բիզնեսում» հետազոտության մեջ նշված է՝ վրացական շուկայի 5 խոշորագույն ընկերություններից 4-ը զբաղվում են Ռուսաստանից վառելիքի ներկրմամբ:

Հունիսի 6-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սոցիալական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոն (ISSA) և Սոցիալական արդարության կենտրոն հասարակական կազմակերպությունների «Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների սոցիալական օտարում» թեմայով ուսումնասիրության և վերլուծական փաստաթղթերի շնորհանդեսը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա տղամարդու, որը մեղադրվում է 26-ամյա նախկին կնոջ սպանության համար։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակումը և նշել, որ ռազմական հանցագործություններին պետք է իրավական պատասխան տրվի։

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակումը:

Անգլալեզու Վիքիպեդիայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անունը փոխվել է «Իրակղլի», բայց շուտով կրկին դարձել է Իրակլի։

Ղազախական FlyArystan ցածր բյուջետային ավիաընկերությունը սկսել է կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Ալմաթիից դեպի Քութայիսի։

Վրաստանի աշխատանքի տեսչական գործակալությունը կասեցրել է «Ռետրո» ՍՊԸ-ի և «Ռետրո 2» ՍՊԸ-ի աշխատանքային գործընթացը։

Թբիլիսիում գտնվող Սլովակիայի խորհրդարանի նախագահ Բորիս Կոլարն իր ավստրիացի, չեխ և վրացի գործընկերների հետ կայացած ճեպազրույցում ասել է, որ պետք է հրաժարվել ԵՄ չափանիշներին չհամապատասխանող քայլերից։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ԱՄՆ Պետդեպարտամենտին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել վրացի դատավորների նկատմամբ կիրառած պատժամիջոցները։