Հետազոտության շնորհանդես. էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների սոցիալական օտարում

Այսօր՝ հունիսի 6-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սոցիալական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոն (ISSA) և Սոցիալական արդարության կենտրոն հասարակական կազմակերպությունների «Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների սոցիալական օտարում» թեմայով ուսումնասիրության և վերլուծական փաստաթղթերի շնորհանդեսը։

Շնորհանդեսի շրջանակներում ներկայացվեցին 1 ուսումնասիրություն և 3 վերլուծական փաստաթուղթ, որոնք պատրաստել են Սոցիալական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնն (ISSA) ու Սոցիալական արդարության կենտրոնը (SJC)։ Միջոցառմանը ներկա էին համայնքների ղեկավարներ և ակտիվիստներ։

Սոցիալական հետազոտությունների և վերլուծության կենտրոնի (ISSA) հետազոտությունն իրականացվել է 2022 թվականին, որը համակողմանիորեն ուսումնասիրել է սոցիալական խոցելիության և էթնիկ փոքրամասնությունների օտարումը։ Հետազոտությունը տրամադրում է սոցիալական և տնտեսական տվյալներ՝ ըստ էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջանների (Ջավախեթի, Քվեմո Քարթլի, Կախեթիի ադրբեջանական գյուղեր և Պանկիսի):

Սոցիալական արդարության կենտրոնի պատրաստած փաստաթղթերը վերաբերում են հետևյալ խնդիրներին.

1. Էթնիկ փոքրամասնությունների սոցիալական և տնտեսական օտարում

2. Չգերիշխող էթնիկ խմբերի հիմնական մարտահրավերներ գյուղատնտեսության ոլորտում

3. Քվեմո Քարթլիի հաշմանդամների հասանելիությունը պետական մակարդակում սոցիալական պաշտպանության մեխանիզմներին: