Հակաարևմտյան հռետորաբանությունը խոչընդոտ է եվրաինտեգրման ճանապարհին. Կոլար

Թբիլիսիում գտնվող Սլովակիայի խորհրդարանի նախագահ Բորիս Կոլարն իր ավստրիացի, չեխ և վրացի գործընկերների հետ կայացած ճեպազրույցում ասել է, որ պետք է հրաժարվել ԵՄ չափանիշներին անհամապատասխան քայլերից։

Նրա խոսքով, հակաարևմտյան հռետորաբանությունը կարող է խոչընդոտել Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։

«Եվրամիություն մտնելը հեշտ գործընթաց չէ, բայց ամբողջ ճանապարհը, ողջ միտումը պետք է հստակ լինի, մենք պետք է հրաժարվենք այնպիսի քայլերից, որոնք չեն համապատասխանում Եվրամիության չափանիշներին, պետք է հրաժարվենք հակաարևմտյան հռետորաբանությունից, որը կարող է խոչընդոտել Վրաստանին այս ճանապարհին»,- ասել է Կոլարը:

Ի դեպ, երեկ Կոլարը, Ավստրիայի խորհրդարանի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան և Չեխիայի խորհրդարանի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։