Փարվանայի լեռնանցքը բաց է

Ձնամաքրման աշխատանքների արդյունքում ներպետական ​​նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-147 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) երթևեկությունը հունվարի 10-ի ժամը 14։00-ի պայմաններում ամբողջությամբ վերականգնվել է:

Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Հաղորդագրության համաձայն՝ նշված ճանապարհահատվածում վերականգնվել է կցորդով, կիսակցորդով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: