Բոլոր սկզբունքային խոստումները իրականացրել ենք. Իվանիշվիլի

«Չեմ հիշում, որ 7-ամյա պատմության ընթացքում որեւէ լուրջ խոստում կատարած չլինենք: Ես, ընդհանրապես զգուշավոր եմ խոստումների հարցում, հազար անգամ չափում եմ: Եթե խոստանում ես` պիտի անես»,- այս հայտարարությունը «Վրացական երազանք»-ի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին արել է երեկ երեկոյան` «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

Նրա խոսքով, երբ խոստումը չի կարող կատարել` մտահոգվում է:

«Շատ եմ զգույշ իմ խոսքերում: Մեզ միշտ զրպարտում են, որ ինչ-որ բաներ չենք արել, սակայն չեմ հիշում սկզբունքային գեթ 1 բան, որը մեր 7-ամյա պատմության ընթացքում չենք իրականացրել»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Նշենք, որ ընդդիմությունն ու քաղաքացիական հասարարկությունը Իվանիշվիլիին մեղադրում է խոստումը չկատարելու մեջ: Իվանիշվիլին հունիսի 24-ին խոստացել էր 2020 թվականի ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, սակայն Խորհրդարանը չընդունեց Սահմանադրությունում փոփոխություն մտցնելու համապատասխան փաթեթը: