Մարգվելաշվիլին աշխատանքային այցով գտնվում է Բաքվում

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` կողմերը խոսել են երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի մասին:

Քննարկվել է նաև էներգետիկ անվտագությանը վերաբերող ծրագրեր: Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը հետաքրքրված է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմամբ: Խոսվել է նաև «Հարավային գազային միջանցք» ծրագրի վերաբերյալ, որը, ըստ Վրաստանի նախագահի՝ անվտանգության պահպանման գործում կարևոր դեր կխաղա ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ Եվրոպայում:

Նախագահները խոսել են նաև անվտանգության միջավայրի վերաբերյալ: Մարգվելաշվիլին իր ադրբեջանցի պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, Հարավային Օսիայից բռնի տեղահանվածների կարգավիճակին վերաբերող ՄԱԿ-ի բանաձևերին աջակցելու համար:

Հանդիպմանը խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Նախագահները նշել են, որ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա:

Թողնել պատասխան