«Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցության միջնորդությունը չի բավարարվել

Սահմանադրական դատարանի 7 դատավորից բաղկացած լիագումար նիստը չի բավարարել խորհրդարանում միակ ընդդիմադիր կուսակցության՝ «Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցության միջնորդությունը՝ նրանց գործը այլ կուսակցությունների արգելման հայցից առանձին քննարկելու վերաբերյալ։

Որոշումը հրապարակել է նախագահ Ռևազ Նադարաիան։

«Յուրաքանչյուր պատասխանողի վերաբերյալ որոշումը կայացվում է նրան վերաբերող փաստերի և հանգամանքների հիման վրա, ոչ թե մյուսների», — ասել է նիստի նախագահը։

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Սահմանադրական դատարանը սկսել է քննել հինգ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը արգելելու հայցը։