Հրդեհաշիջման աշխատանքները եզրափակիչ փուլում են

Բորջոմիի անտառում հրդեհի չեզոքացման աշխատանքները եզրափակիչ փուլում են: Հրդեհի առանձին օջախների մշակում է ընթացել ամբողջ գիշերվա ընթացքում: Ինչպես «Ինտերպրեսնյուս»  լրատվականին են փոխանցել արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, տարածքում օդային տեխնիկայի կարիք այլեւս չի զգացվում:

«Ամբողջ գիշերվա ընթացքում աշխատել են հրշեջ-փրկարարները, ինչպես նաեւ համապատասխան հրդեհաշիջման տեխնիկա: Բորջոմիի անտառում այլեւս չի աշխատում օդային տեխնիկա, այս փուլում դրա կարիքը չկա: Հույս ունենք, մոտ օրերի ընթացքում հրդեհի առանձին օջախների մշակումը հաջողությամբ կավարտվի»,- նշել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Թողնել պատասխան