Իշխող կուսակցությունը պատրաստ է ընդդիմության հետ երկխոսության

«Մենք՝ ինչպես այսօր, այնպես էլ նախկինում, մշտապես ասել ենք, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված պատրաստ ենք երկխոսության»,-այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

Նրա խոսքով, իշխող կուսակցությունը 2 ամսվա ընթացքում փորձում էր ընդդիմությունից կոնկրետ հարցի կոնկրետ պատասխան ստանալ, սակայն պատասխան այդպես էլ չեղավ։

Ինչպես նշել է Մդինարաձեն, չնայած այս ամենին, իշխող կուսակցությունը, միեւնույնն է, պատրաստ է երկխոսության:

«Մենք փորձեցինք նամակով ստանալ պատասխան, բայց այդպես էլ կոնկրետ պատասխան չստացանք եւ անհնարին դարձավ շարունակել երկխոսությունը: Այսօր էլ պատրաստ ենք ընդհանուր հայտարարի գալ, ունենք լավ Սահմանադրություն, լավ տեքստ, լավ կլիներ նաեւ ընդլայնել կոնսենսուսը»,- հայտարարել է Մդինարաձեն:

Թողնել պատասխան