Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիաչվերթները, հավանաբար, կվերականգնվեն 2020 թվականին. «Իզվեստիա»

Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթները, հավանաբար, կվերականգնի 2020 թվականի առաջին կեսին, այս մասին գրում է ռուսական «Իզվեստիա» թերթը` հիմնվելով կառավարական աղբյուրի վրա:

Թերթի տեղեկատվությամբ, Ռուսաստանը քննարկում էր մինչև նոր տարի ավիաչվերթների վերականգման հարցը, սակայն դրա հնարավորությունը չեն տալիս Վրաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը և Թբիլիսիում ընթացող ցույցերը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի հետ  հարաբերությունների հերթական սրացումը եղավ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Թբիլիսի այցելության ու դրան հաջորդող բողոքի ալիքի հետևանքով: Մոսկվան հուլիսի 8-ից արգելել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթները։