Դմանիսիում հաշվում են աղետի պատճառած վնասները

Դմանիսիում բնական աղետի պատճառով ստեղծված իրավիճակին Դմանիսիի քաղաքապետի հետ ծանոթացել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին:

Երեկ ուժեղ քամու պատճառով Դմանիսիում երկու բարձրահարկ շենքի և մասնավոր տների տանիքներ և ավտոմեքենաներ են վնասվել: Հրշեջ-փրկարարական խմբերը և տեղական ինքնակառավարման համապատասխան ծառայության աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել մինչև ուշ երեկո:

Շոթա Ռեխվիաշվիլին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ նախնական տվյալներով, ուժեղ քամուց ստացված վնասը կազմել է մոտ 300 հազար լարի: Մունիցիպալիտետում արդեն սկսվել ենվնասված տանիքների վերանորոգման աշխատանքները: