Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ևս 9594 մարդ

Վրաստանում հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 9594 մարդ։

Ըստ տվյալների՝ նոյեմբերի 23-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր հաշվով իրականացվել է 2 107 467 պատվաստում։ 1 չափաբաժնով պատվաստվել է 1 114 749 մարդ, այսինքն՝ չափահաս բնակչության 39,2%-ը։ Ամբողջությամբ պատվաստված է 982 714 մարդ՝ չափահաս բնակչության 34,4%-ը

Նշենք, որ այժմ Վրաստանում կորոնավիրուսի դեմ հնարավոր է պատվաստվել՝  Pfizer, Sinopharm, Sinovac և AstraZeneca պատվաստանյութերով։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր