Վրաստանում այսօր նշում են Գիորգոբան

Վրաստանում այսօր նշվում է քրիստոնյա բարեխոս սուրբ Գիորգիի տոնը՝ Գիորգոբան։ 

«Գիորգոբային» նվիրված տոնական պատարագները անցկացվում են երկրի բոլոր գործող եկեղեցիներում։

Սուրբ Գիորգին Աստվածամոր հետ միասին համարվում է Վրաստանի երկնային հովանավորը։ Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Գիորգիի տոնը տարվա մեջ երկու անգամ` նոյեմբերի 23-ին (Սուրբ նահատակ Գիորգիի մահապատիժը) և մայիսի 6-ին (Սուրբ Գիորգիի գլխատումը): Նոյեմբերի 23-ի տոնը ունի պետական ​​տոնի և ոչ աշխատանքային օրվա կարգավիճակ։

Կրոնական ավանդույթի համաձայն՝ «Գիորգոբա» տոնը հիմնել է Վրաստանի քրիստոնյա լուսավորիչ սուրբ Նինոն՝ Վրաստանում քրիստոնեություն քարոզիչը:  Ենթադրվում է, որ նա եղել է Սուրբ Գիորգիի ազգականը:

Սուրբ Գիորգիի պատվին առաջին եկեղեցին կառուցվել է Վրաստանում 335 թվականին։ 9-րդ դարից սկսած Սուրբ Գիորգիի պատվին եկեղեցիների ու մատուռների կառուցումը զանգվածային է դարձել։ Միջնադարում Սրբի անունով երկրի տարբեր անկյուններում կառուցվել է 365 մատուռ՝ ըստ տարվա օրերի։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր