Վրաստանից ամենաշատ մանդարինն արտահանվել է Ռուսաստան

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 3512 տոննա մանդարին՝ 1,6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ մանդարինի արտահանման ծավալն աճել է 153%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 142%-ով։ 

Ըստ տվյալների՝ 2021 թվականին մանդարին է արտահանվել.

  • Ռուսաստան (1703 տոննա), 
  • Հայաստան (1346 տոննա), 
  • Ուկրաինա (375 տոննա), 
  • Ղազախստան (40 տոննա),
  • Սլովենիա (28 տոննա)
  • Ղրղզստան (20 տոննա)։ 

Համեմատության համար նշենք, որ նոյեմբերի սկզբին՝ նախարարության հրապարակած տվյալների համաձայն ամենաշատ մանդարինն արտահանվել էր Հայաստան՝  383 տոննա, որն էլ կազմում էր ընդհանուր թվի 80 տոկոսը:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր