Վրաստանի վերաբերյալ հերթական քննադատական բանաձևի նախագիծը ԵԽ-ում

Այսօր՝ հուլիսի 13-ին, Եվրախորհրդարանը կլսի Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ էստոնացի պատգամավոր Սվեն Միկսերի (Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն) պատրաստած տարեկան զեկույցը։

Զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանը, հավանաբար, Վրաստանի վերաբերյալ ևս մեկ բանաձև կընդունի 2022 թվականի սեպտեմբերին։

Փաստաթղթի նախագծում խոսվում է բոլոր այն հարցերի մասին, որոնք եվրոպական կառույցները Վրաստանին վերջին շրջանում հորդորում են լուծել՝ քաղաքական երկխոսություն, ընտրություններ, դատական ​​բարեփոխումներ, ապաօլիգարխացում, լրատվամիջոցների իրավունքներ և այլն։

Մասնավորապես, ըստ բանաձևի նախագծի, Եվրախորհրդարանն առաջարկում է՝

  • քաղաքական երկխոսություն և ընտրություններ,
  • օրենքի գերակայություն, լավ կառավարում և լրատվամիջոցների ազատություն,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանք,
  • տնտեսական և առևտրային հարաբերություններ,
  • ոլորտային համագործակցություն:

Նշենք, որ փաստաթղթի տեքստը վերջնական չէ և կարող է փոփոխվել: