Վրաստանի գլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանին

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աքբար Ղասեմի Ալի Աբադիի հետ։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև դատախազի տեղակալ՝ Նաթիա Մերաբիշվիլին և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչները։

«Վրաստանի գլխավոր դատախազը Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին տեղեկացրել է դատախազության հիմնական գործառույթների և գործունեության առանձնահատկությունների մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների միջև հարաբերությունները։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել երկրների միջև համագործակցությունը հետագայում»,- նշված է հաղորդագրությունում։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր