Մսամթերքի շուկայում խախտումներ են արձանագրվել (Տեսանյութ)

Վրաստանի Ֆինանսների և Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունների համատեղ օպերատիվ գործողության արդյունքում Թբիլիսիի մսամթերքի շուկայում խախտումներ են արձանագրվել։ Փաստով մի քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել:

Interpressnews լրատվականին Ֆինանսների նախարարությունից փոխանցել են, որ հետաքննությունը հայտնաբերել է ապօրինի արտադրամաս, որտեղ արտադրվել է ձիու մսից պատրաստված սուջուխ և բաստուրմա, որն իրացվել է քաղաքի շուկաներում։

Բացի այդ, Թբիլիսիում անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խախտումներով մսամթերք (նրբերշիկ, երշիկեղեն և այլն) արտադրող 5 պահեստ։

Առգրավվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի արտադրանք, որն այս պահին ենթարկվում է փորձաքննության:

Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի առաջին կետի հատկանիշներով, ինչը 1-3 տարի ազատազրկում է նախատեսում:

Թողնել պատասխան