Օրակարգում արտահերթ ընտրությունների անցկացման հարց չի լինի․ Վոլսկի

Խորհրդարանական մեծամասնության անդամ Գիա Վոլսկին վստահ է, որ երկրի իշխանությունների օրակարգում արտահերթ ընտրությունների անցկացման հարց չի լինի։ Նրա համոզմամբ, ձևավորվող կառավարությունը շատ արդյունավետ կաշխատի: Ի պատասխան կուսակից Դավիթ Ճիճինաձեի հայտարարության, ասել է Վոլսկին։

«Երբ լսում եմ արտահերթ ընտրությունների մասին, այդ պահին պատկերացնում եմ լարվածության այն մակարդակը, որը Վրաստանի համար հետընթաց քայլ կլինի։ Կարծում եմ, որ նոր կառավարությունը արդյունավետ աշխատանք կիրականացնի, նման հարց առաջ չի գա: Վստահ եմ, որ հանրությունը արտահերթ ընտրությունների մասին իր կարծիքը կասի այդ թվում և նախագահական ընտրությունների ընթացքում»,-interpressnews-ի փոխանցմամբ, ասել է Վոլսկին:

Թողնել պատասխան