«Սուլուգունի» ռեստորանի աշխատակիցները պատմում են ձերբակալման մանրամասները

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, Միխայլովսկի պողոտայում գտնվող «Սուլուգունի» ռեստորանի աշխատակիցները պատմում են Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի այսօրվա ձերբակալման մանրամասները:

«Ուկրաինսկայա պրավդա» լրատվամիջոցին ռեստորանի ղեկավարությունը պատմել է, որ դիմակավորված անձինք մտել են հաստատություն, ձերբակալել Սաակաշվիլիին և հեռացել ռեստորանի տարածքից:

«Սաակաշվիլին ևս հինգ մարդու հետ ճաշում էր ռեստորանի երկրորդ հարկում, երբ դիմակավորված անձինք ներխուժեցին ռեստորան: Նրան անմիջապես ձերբակալեցին», — ասել է ռեստորանի տնօրենը:

Նրա խոսքերով, ամեն ինչ տեղի է ունեցել երեք րոպեի ընթացքում. ձերբակալել են միայն  Միխեիլ Սաակաշվիլիին:

Լուսանկարը՝ Interpressnews.ge-ից

Թողնել պատասխան