Վրաստանը Թուրքիայից ՆԱՏՕ-ի ստանդարտների զրահափոխադրիչներ կստանա

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանը Թուրքիայից կստանա ՆԱՏՕ-ի ստանդարտների նոր զրահափոխադրիչներ։

Զրահափոխադրիչների մոդելի և քանակի մասին տեղեկություններ չկան։ ՊՆ-ի փոխանցմամբ, համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի ՊՆ-ի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանն առընթեր ASFAT ընկերության միջև։

«Վրաստանի զինված ուժերը նշված զրահափոխադրիչներով զինելը էապես կնպաստի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և Թուրքիայի ու Վրաստանի միջև համագործակցության խորացմանը», — գրել է նախարարությունը։