Ղարիբաշվիլի-Միշել հանդիպումը՝ փակ դռների հետևում

Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել են փակ դռների հետևում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Տեղեկության համաձայն, ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է Պրահայի հյուրանոցներից մեկում, և այն հիմնականում վերաբերել է Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած հանձնարարականի կատարմանը։

Հատկանշական է, որ գագաթնաժողովի կուլիսներում այս և այլ հանդիպումների մասին տեղեկատվությունը Վրաստանի պաշտոնական աղբյուրները չեն հաստատել։