Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի տպագրելը կպատժվի

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովն առաջիկա նիստերին կքննարկի պատգամավորներ Իրակլի Սեսիաշվիլիի և Օթար Չրդիլելիի օրենսդրական նախաձեռնությունը՝ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Նախաձեռնության հաստատման դեպքում, Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումով կազմված քարտեզի տպագիր հրատարակումը, կամ նման պատկերներ ունեցող այլ առարկայի պատրաստումը, տարածումը, գովազդումը, իրացումը, Վրաստան ներմուծելն ու արտահանելը կպատժվի 2000 լարի տուգանքով, կամ մինչև 2 տարվա ազատազրկմամբ: