Քութայիսիում ավտովթարի հետևանքով 3 մարդ է մահացել

Քութայիսիում մի քանի մարդ է զոհվել ավտովթարի հետևանքով։ Մեկ մեքենայում գտնվող երեք կին մահացել է, մեկ տղամարդ` վիրավորվել։

Ականատեսների վկայությամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, գիշերը 22։30-ի սահմաններում իրար են բախվել երկու ավտոմեքենա։

Տեղում մոբիլիզացված են փրկարարական և ոստիկանական ծառայությունները։