Օմբուդսմանը քննչական նյութերին հասանելիություն է պահանջում

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը քննչական նյութերին հասանելիության և օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնելու պահանջով պատրաստվում է դիմել խորհրդարանին:

Օմբուդսմանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեի հայտարարության համաձայն՝ որոշ գործերում օմբուդսմանին հնարավորություն չի տրվում պարզել՝ իրականացվում են արդյոք որոշակի քննչական գործողություններ:

«Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է քննչական նյութերի հասանելիությունը, քանի որ որոշ դեպքերում մեզ հնարավորություն չի տրվում գնահատել՝ իրականացվում են, թե ոչ որոշակի քննչական գործողություններ: Որոշ դեպքերում, օրինակ ինչպիսին է մարդու ապրելու իրավունքը կամ խոշտանգումների արգելքը, մարդու իրավունքների պաշտպանությունը չի ենթադրում միայն տեսնել՝ սպանել են կամ խոշտանգել, այլ պետությունը պարտավոր է պատշաճ ընթացակարգերով քննել գործը: Այդ հետաքննություններին գնահատական տալու համար, բնականաբար, հարկավոր է հասանելիություն քննչական նյութերին: Խորավա փողոցի սպանությունը լյուստրացիոն դեպք էր: Մենք համապատասխան առաջարկություն կանենք և կդիմենք խորհրդարանին»,- հայտարարել է Գիորգի Բուրջանաձեն: