Դանիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը դասախոսություն է կարդացել

Դանիայի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիգի Գիգիաձեն Օլբորգի համալսարանում դասախոսություն է կարդացել՝ «Վրաստանի առաջին հանրապետության 100-ամյակն ու անվտանգության քաղաքականության մարտահրավերները Արևելյան Եվրոպայում» վերտառությամբ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ դասախոսության շրջանակներում Գիգիաձեն խոսել է Վրաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների առջև ծառացած մարտահրավերների մասին: Դեսպանը նաև ուշադրություն է դարձրել ժամանակակից Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին, երկրում իրականացված բարեփոխումներին և Վրաստանի՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցներում ինտեգրման ճանապարհին առկա խնդիրների մասին:

Դասախոսությանը ներկա են եղել համալսարանի ուսուցման զարգացման և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները: