Մարգվելաշվիլին ուկրաինացիներին ցավակցել է Ղրիմում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Վրաստանի նախագահը ուկրաինացիներին ցավակցել է Ռուսաստանի կողմից բռնազավթած Ղրիմում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցութամբ:

«Իմ խորը ցավակցությունն եմ հայտնում Ուկրաինայում, մասնավորապես, Ղրիմի պոլիտեխնիկական համալսարանում մարդկային կյանքեր խլած պայթյունի կապակցությամբ: Այս ծանր պահին համերաշխություն եմ հայտնում ուկրաինացի ժողովրդին և ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,- ասվում է նախագահի ցավակցական նամակում:

Նշենք, որ Կերչիի պոլիտեխնիկական համալսարանում կրակոցների և պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվէլ: Նախ տեղի ունեցած պայթյունը որակվել է ահաբեկչական գործողություն, ավելի ուշ վերաորակվել է սպանության: Կասկածյալն ինքնասպան է եղել: