Վրաստանն այսօր պատրատ չէ անդամակցել Եվրամիությանը. Վրաստանում ԵՄ դեսպան

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի կարծիքով այս պահին Վրաստանը պատրաստ չէ անդամակցել Եվրոպական միությանը։ Այս մասին դեսպանը հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Վրաստանն այսօրվա դրությամբ պատրա՞ստ է անդամակցել Եվրամիությանը, թե ոչ, հարցի պատասխանը ոչն է, պատրաստ չէ», — ասել է Հարցելը՝ հիշեցնելով, որ ասոցացման համաձայնագիրը Վրաստանին հնարավորություն է տալիս մոտենալ իր ձգտումներին:

«Ասոցացման ու ազատ առևտրի մասին համաձայնագրերը միտված են Վրաստանին մոտեցնել Եվրամիության բարեփոխումներին։ Հիշեցնեմ, որ Բրյուսելում այսօր տարբեր կարծիքներ կան Եվրամիության ընդլայնման վերաբերյալ, չնայած, մեկ բան հաստատ է՝ հասանելի դարձնել բոլոր ինստիտուտները, որպեսզի Վրաստանը մոտենա Եվրամիությանը: Թե ինչ կլինի ապագայում, կախված է նրանից, թե ինչպես կզարգանա Եվրամիությունը առաջիկա տարիներին»,- հայտարարել է Հարցելը: