ԵՄ-ն կես տարով երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիությունը  կես տարով երկարացրել է Ռուսաստանի դաշնության 150 քաղաքացու և 38 կազմակերպության նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը: Այս մասին հաղորդում է ԵՄ խորհրդի կայքը:

«2018 թվականի մարտի 12-ի Խորհուրդը սահմանափակումների ժամկետները երկարաձգել է մինչև սեպտեմբերի 15-ը՝ այն գործողությունների դեմ, որոնք վտանգի տակ են դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,-ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում և ԵՄ մուտքի արգելք: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Լուսանկարը՝ 112.ua-ի

Թողնել պատասխան