Ավարտվել է «Մեր վրաց լեզուն» օլիմպիադան. հայազգի աշակերտուհին երկրորդ տեղում

Վրաստանի հանրային հեռուստաընկերության կողմից հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների համար կազմակերպված առցանց՝ «Մեր վրաց լեզուն» օլիմպիադան ավարտվել է, և հայտնի են հաղթողների անունները:

Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Լագոդեխիի մունիցիպալիտետի Կաբլի գյուղի №1 հանրային դպրոցի աշակերտ Օմար Սուլեյմանովը (ուսուցիչ՝ Նոնա Մայիսուրաձե):

Երկրորդ տեղում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոչյո գյուղի հանրային դպրոցի աշակերտուհի Վեներա Ալեքսանյանը (ուսուցիչ՝ Մարիաննա Հակոբյան):

Երրորդ տեղy զբաղեցրել է Գարդաբանի մունիցիպալիտետի Նազարլո գյուղի հանրային դպրոցի աշակերտուհի Գյուլխանում Կասումովը (ուսուցիչ՝ Լիա Քշուտաշվիլի)։

Առցանց օլիմպիադային մասնակցել է ոչ վրացալեզու դպրոցների շուրջ 200 աշակերտ: Եզրափակիչ փուլ հարցազրույցից հետո անցել է 44 հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների 44 աշակերտ: Ծրագրի շրջանակներում կպարգևատրվեն ինչպես հաղթող մասնակիցները, այնպես էլ նրանց ուսուցիչները: