Այսօրվա իրավիճակից ելնելով՝ կարող ենք և՛ ընտրություններ անցկացնել, և՛ ուսումնական գործընթացը սկսել. Գամկղրելիձե

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն խոսել է աշնանը կայանալիք ընտրությունների և նոր ուսումնական տարվա մասին:

Նրա խոսքով՝ Վրաստանի համաճարակային այսօրվա իրավիճակը լավագույններից է տարածաշրջանում, ինչը հնարավորություն կտա մի շարք գործընթացներ վերականգնել:

«Այս համաճարակի պայմաններում մի շարք երկրներում ընտրությունները հետաձգվեցին,  մյուսներում անկցացրեցին ընտրությունները: Համաճարակային այսօրվա մեր իրավիճակը լավագույններից է տարածաշրջանում, ինչը հնարավորություն է տալիս, որ երկրում անցկացվեն ընտրություններ, ուսումնական գործընթացը սկսվի և տարբեր միջոցառումներ ծավալվեն»,- հայտարարել է Գամկղրելիձեն:

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge