Կալաձեն մեկ ամսվա ընթացքում ռեստորաններում ծախսել է 45 000 լարի

Ընդդիմադիր «Ազգային շարժումը» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին մեղադրում է պետական բյուջեի յուրացման մեջ:

Պանակոտայի սոուս, սուշի և բանանի սմուզի․ սա ընդդիմության թվարկած ցուցակն է, որով նրանք պնդում են, թե Կախա Կալաձեն հուլիսին վճարել է 45 հազար լարի (մոտ 17․ 500 ԱՄՆ դոլար):

Այս ֆոնին՝ ընդդիմադիրները Թբիլիսիի քաղաքապետին հիշեցնում են սոցիալապես անապահովներին տրամադրվող վճարների մասին:

«Ազգային շարժումը» մտադիր է այս հարցը բարձրացնել քաղաքային խորհրդի՝ Սակրեբուլոյի նիստում և պահանջել Թբիլիսիի քաղաքապետի բացատրությունները: