Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամները վրացի օրենսդիրների հետ քննարկել են բարձր լեռնային շրջանների զարգացմանն ուղղված հարցեր

Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամները պաշտոնական այցով ժամանել են Վրաստան: Նրանք խորհրդարանում հանդիպել են բնապահպանական հանձնաժողովի անդամների հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և կարևորել միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը:

Քննարկումների հիմնական թեման էր բարձր լեռնային շրջանների կայուն զարգացումը, Չեխիայի կառավարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը:

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի օրենսդրության՝  ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարցեր։