Գիորգի Մարգվելաշվիլին մայիսի 2-ին հաշվետվություն կներկայացնի խորհրդարանին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մայիսի 2-ին խորհրդարանի առջև հանդես կգա հաշվետվությամբ: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով խոսնակ Անա Նացվլիշվիլին: Նրա խոսքերով, խորհրդակցություններ են անցկացվել խորհրդարանական մեծամասնության եւ նախագահի աշխատակազմի միջեւ, որի արդյունքում ընտրվել է այդ օրը։

Վրաստանի նախագահը կարեւոր հարցերի վերաբերյալ խորհրդարանին տարեկան զեկույց է ներկայացնում, որպես կանոն, գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստին։ Նախագահի ելույթի օրը որոշվում է է նախագահի աշխատակազմի եւ իշխող թիմի խորհրդակցությունների արդյունքում։

Թողնել պատասխան