Մ. Չավուշօղլի. Դեսպանի սպանության ետևում կանգնած են Գյուլենի ահաբեկիչները

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլին ԱՄՆ-ի պետքարտուղար  Ջոն Կերիի հետ հեռախոսազրույցում ասել է, թե  Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության  ետևում կանգնած են Ֆեթուլլա Գյուլենի ահաբեկիչները, և այս փաստը հայտնի է ինչպես Թուրքիային, այնպես էլ Ռուսաստանին:

Անկարայի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել  է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ջոն Կերին ասել է, որ Ամերիկան վշտացած է ռուս դիվանագետի մահվան առիթով: Կողմերը նաև սիրիական հարցն են քննարկել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Թուրքիայում, ժամանակակից արվեստի պատկերասրահում  կրակել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա: Դիվանագետին հիվանդանոց էին տեղափոխել, սակայն բժիշկներին չէր  հաջողվել փրկել նրա կյանքը: Հարձակման հետևանքով վիրավորվել էր ևս 3 անձ:

Թողնել պատասխան