Պայթյուն Մեքսիկայում. կան տասնյակ զոհեր (տեսանյութ)

Մեքսիկայում, հրավառությունների տոնավաճառում պայթյունի հետևանքով մոտ 30 մարդ է զոհվել, տասնյակ մարդ՝ տարբեր վնասվածքներ ստացել: Մոտ 15 երեխա, ովքեր  մարմնի 90 % այրվածքներ ունեն,տեղափոխվել են ԱՄՆ բուժման՝ հայտնել է  Մեխիկոյի նահանգապետ Էրուվիել Ավիլան: Պայթյունը տեղի է ունեցել Մեխիկոյից 32 կմ դեպի հյուսիս՝ Տուլտեպեկ քաղաքում՝ հրավառությունների ամենահայտնի Սան-Պաբլիտո տոնավաճառում: Դեպքի հավանական պատճառը շուկայում անվտանգության կանոնների խախտումն է: Պայթյունի պահին շուկայում շուրջ երկու հազար մարդ է եղել, քանի որ Սուրբ ծննդի նախօրեին շատերը հրավառության նյութեր են գնում տոնակատարությունների համար:

Թողնել պատասխան