Գիորգի Մարգվելաշվիլին 2017 թվականը հայտարարել է կրթության տարի

Գիորգի Մարգվելաշվիլին իր նստավայրում  ընդունել է բուհերի ռեկտորներին և կրթության ոլորտի մասնագետներին: Նախագահը 2017 թվականը հայտարարել է կրթության տարի:

Մարգվելաշվիլին դիմել է հավաքվածներին և խոստացել, որ այս ոլորտում կարևոր ծրագրերի իրականացման համար կօգտագործի իր ռեսուրսները:

«Եթե մենք խոսում ենք մեր երկրում գոյություն ունեցող տնտեսության մարտահրավերների և դժվարությունների մասին, ամենաճիշտ պատասխանը կլինի կրթության ոլորտի զարգացումը:

Շատ խնդիրներ լուծվում են ճիշտ այն պատճառով, որ մենք համարժեք, որակյալ աշխատողներ ենք պատրաստում»,— հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան