Անհամապատասխանություններ գլխավոր դատախազի փաստաթղթերում

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության տվյալներով գործող  գլխավոր դատախազի և գերագույն դատարանի թեկնածու Շալվա Թադումաձեի դիպլոմի հետ կապված անհամապատասխանություն կա: Կազմակերպությունը հրապարակել է այս հարցի վերաբերյալ հետազոտություն և փաստաթղթի պատճեն:

Դիպլոմի համաձայն, Շալվա Թադումաձեն ուսումնարան է ընդունվել 1993 թվականին, սակայն համալսարանի հիմնադրման տարեթիվ է նշվում 1994 թվականը:

Կազմակերպության տարածած տեղեկատվությունում ասվում է նաև, որ Շալվա Թադումաձեն ավագ դպրոցը ավարտել է 1994 թվականի մայիսի, հետևաբար, հնարավոր չէ, որ նա 1993 թվականին լիներ ուսանող:

Կազմակերպությունը պահանջում է, որպեսզի համապատասխան գերատեսչությունները ուսումնասիրեն և պատասխանեն առկա հարցերին: