2018-ին Վրաստանում միջին աշխատավարձը կազմել է 1063 լարի

Վրաստանում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թվականին ավելացել է 6,9 տոկոսով, որը կազմում է 69 լարի: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա համեմատ աշխատավարձը բոլոր ոլորտներում ավելացել է և հավասարվել 1 063 լարիի:

Ըստ աշխատանքի տեսակի՝ բարձր աշխատավարձ է գրանցվել հետևյալ խմբերում՝

  • Ֆինանսական և ապահովագրական գործունեություն — 2 236 լարի,
  • Մասնագիտական, գիտական և տեխնիկական աշխատանքներ — 1 712 լարի,
  • Շինարարություն — 1 552 լարի:

Նույն վիճակագրության համաձայն, կանանց միջին աշխատավարձը տղամարդկանց աշխատավարձից պակաս է 400 լարիով: