Ձեր նախարարը «թքած ունի». վեճ ընդդիմադիրների և փոխնախարարի միջև

Վրաստանի ֆինանսների փոխնախարար Նիկոլոզ Գագուայի և խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» խմբակցության հանդիպմանը բանավեճ է տեղի ունեցել: Քննարկման հիմնական թեման կենսաթոշակային կուտակային համակարգն է եղել, չնայած Նիկոլոզ Գագուան ստիպված է եղել նաև պատասխանել, թե նախարարը ինչու չի ժամանում խորհրդարան:

«Երեք շաբաթ առաջ նախարարին խնդրեցինք գալ խորհրդարան: Մինչ օրս նույնիսկ պատասխան չի տվել, թե երբ կկարողանա գալ: Ես մի քանի տարբերակ ունեմ․ կամ ձեր նախարարը իրեն օրենքից վեր է դասում և, կոպիտ ասած, «թքած ունի» օրենքի վրա, կամ օրենքից իրեն վեր չի դասում, բայց, միևնույնն է, «թքած ունի», կամ ընդդիմության, մասնավորապես, «Եվրոպական Վրաստանի» հանդեպ նման վերաբերմունք ունի, կամ էլ այնքան զբաղված է, որ չի կարողանում գալ»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից Գիգա Բոկերիան:

Ի պատասխան Գագուան հայտարարել է, որ նախարարը պատրաստվում է գալ խորհրդարան:

«Մենք պայմանավորվել էինք խոսել տեխնիկական հարցերի շուրջ: Ինչ վերաբերում է նախարարին, որքանով գիտեմ, նա պատրաստվում է խորհրդարան ներկայանալ»,- հայտարարել է Գագուան:

Թողնել պատասխան