ՆԳՆ-ն հանցագործություններին վերաբերող վիճակագրությունը կեղծում է. Խալվաշի

«Միացյալ ազգային շարժման» Աջարիայի գրասենյակի անդամ Գիա Խալվաշիի հայտարարության համաձայն, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը կեղծում է:

Կուսակցության գրասենյակում ճեպազրույցի ժամանակ Խալվաշին հայտարարել է, որ նախորդ տարի իրականացված հանցագործությունների թիվը զգալիորեն ավելի է, քան դրանք ներկայացված են գերատեսչության վիճակագրությունում:

«2017 թվականին Վրաստանում հանցագործությունների թիվը կազմել է 37 հազար 944, սա ըստ վիճակագրության: Իսկ իրականում զգալիորեն ավելի է: Օրինակ, ՆԳՆ-ի կողմից հրապարակած վիճակագրությունում ավազակային հանցագործությունների թիվը կազմել է 275, այդ թվում՝ փակ, պահպանվող տարածքներ ներթափանցման 20 դեպք: Մենք ուսումնասիրել ենք մամուլի հրապարակումները և պարզվել է, որ նման ոչ թե 20, այլ 30 դեպք է եղել»,- հայտարարել է Խալվաշին:

Վերջինիս պնդմամբ, իշխանությունները զբաղվում են ոչ թե հանցագործությունների կասեցմամբ և բացահայտմամբ, այլ վիճակագրության խեղաթյուրմամբ:

«Պահանջում ենք` ՆԳՆ-ն հրապարակի հանցագործությունների իրական վիճակագրությունը»,- հավելել է Խալվաշին:

Թողնել պատասխան