Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է թմրանյութ օգտագործելու համար

Վրաստանի ՆԳ նախարարության գլխավոր տեսչությունը թմրանյութեր օգտագործելու փաստի առթիվ ձերբակալել է Թբիլիսիի ոստիկանության բաժնի աշխատակից Հ.Մ-ին: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Գերատեսչության տեղեկատվությամբ, Վրաստանի գլխավոր դատախազությունում դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել՝ համաձայն Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասի:

«Հոկտեմբեր 7-ին Հ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով: Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է գրավը: Հ.Մ-ն ընդունել է իր մեղքը», — ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրությունում: