Վրաստանից ամենաշատը ապաստան են հայցել ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիներ

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեի խոսքով՝ ավելացել է օտարերկրյա երկրների քաղաքացիների կողմից Վրաստանում ապաստան հայցողների թիվը։

ՆԳՆ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանում ապաստան հայցող քաղաքացիների թիվը կազմել է 804, այն բարձր է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշից։

Հունվար-հունիս ամիսներին Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցվել է ամենաշատը Ուկրաինայից՝ 368 քաղաքացի։

Մյուս երկրների դեպքում վիճակագրությունը հետևյալն է.

  • Ռուսաստան՝ 54 քաղաքացի,
  • Թուրքիա՝ 96 քաղաքացի,
  • Իրան՝ 79 քաղաքացի:

Վրաստանում ապաստան հայցողների թիվն ավելացել է