Վրաստանում ապաստան հայցողների թիվն ավելացել է

Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեի խոսքով, վերջին շրջանում զգալիորեն աճել են օտարերկրյա քաղաքացիների միգրացիան Վրաստան և Վրաստանում ապաստանի հայցումը:

ՆԳ փոխնախարարը նշել է, որ Վրաստանում ապաստանի հայցման դիմումների թիվն աճել է հատկապես հակամարտող շրջաններից։

«Հակամարտությունների պատճառով դիմումները հատկապես վերջին շրջանում շատացել են։ Այդ շրջաններից քաղաքացիները փորձում են մուտք գործել Վրաստան և ապաստան ստանալ: Բացի այդ, ցավոք, մենք ունենք ապաստանի չփաստաթղթավորված դիմումների աճ։ Հիմնականում` աֆրիկյան երկրներից, ասիական որոշ պետություններից։ Մենք ամեն ինչ անում ենք, որ նրանց յուրաքանչյուր խնդրանքը ժամանակին դիտարկենք և հնարավորինս արագ պատասխան տանք»,- ասել է Դարախվելիձեն: