Հեղուկ գազ հիմնականում Ռուսաստանից է ներկրվում

Վրաստանը հեղուկ գազ (LPG) ամբողջությամբ ներկրել է Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում է Վրաստանի նավթ ներմուծողների միությանը:

2023 թվականի 8 ամիսների ընթացքում LPG-ի ներմուծման 99,7 տոկոսը (37,11 հազար տոննա) իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունից:

Ըստ տեղեկության՝ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին LPG-ի ներմուծումը կազմել է 37,24 հազար տոննա: Այս ցուցանիշը 11,72 հազար տոննայով կամ 45,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (25,52 հազար տոննա) ցուցանիշից։