Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 22-24-ը Վրաստանի առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։

Ըստ կանխատեսումների՝ Թբիլիսիում ևս կա կարճատև անձրևի հավանականություն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սեպտեմբերի 22-23-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։