«Շին» բազմազգ փառատոնը՝ Մառնեուլիում

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում կանցկացվի «Շին» բազմազգ փառատոնը: Փառատոնի կազմակերպման համար Մառնեուլիի մշակույթի կենտրոնը սեպտեմբերի 20-ին 85 հազար լարիի մրցույթ է հայտարարել։

«Շին» փառատոնի մրցույթին առաջարկներ ներկայացնել կարելի է սեպտեմբերի 26-29-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ տեղեկության՝ միջոցառումը կանցկացվի 2023 թվականին Մառնեուլի քաղաքի տարածքում՝ հոկտեմբերի երկրորդ կեսին։

Ի դեպ, փառատոնն Մառնեուլիի մունիցիպալիտետում առաջին անգամ նշվել է 2022 թվականին՝ Ալգեթի գյուղում։ Այնուհետև մշակութի կենտրոնը հայտարարեց, որ փառատոնը ավանդական տեսք է ստանալու և ամեն տարի փոխվելու է անցկացման վայրը։

Անցած տարի փառատոնի համար Մառնեուլիի բյուջեից ծախսվել էր 21 հազար լարի, այս տարի գումարն ավելացել է 64 հազար լարիով։