Թբիլիսիի փողոցներում էլեկտրական ավտոբուսներ կհայտնվեն

Վրաստանում կկառուցվի էլեկտրական ավտոբուսների հավաքման գործարան:

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Թբիլիսիի փողոցներում կհայտնվի էլեկտրական առաջին ավտոբուսը: Այս մասին տեղեկացրել է Fregobus ընկերության ղեկավար Մուրման Պատարայան։

Նրա խոսքով, էկոլոգիապես մաքուր ավտոբուսը ուղևորափոխադրումներ կիրականացնի №61 ավտոբուսի երթուղագծով՝ Բագեբի-Օրբելի հրապարակի ուղղությամբ:

«Սա 12 մետր երկարությամբ, 35 տեղանոց ու 100 տոկոսով էլեկտրական ավտոբուս է: Ժամանակակից էլեկտրական նման ավտոբուս առաջին անգամ է Վրաստանում»,-ասել է Մուրման Պատարայան:

Էլեկտրական առաջին ավտոբուսը Վրաստան է բերվում երկրում էլեկտրական ավտոբուսի հավաքման գործարանի կառուցման ծրագրի շրջանակներում։

«Մինչ գործարանը կկառուցվի, մենք ուղևորներին ցույց կտանք, թե որքան օգտակար ու մատչելի են էլեկտրական  ավտոբուսները»,-ասել է Պատարայան։

Թողնել պատասխան